Բլոգ
Ի՞նչ է կապիտալը

Բիզնեսի ցանկացած ռեսուրս, որը կարող է բերել եկամուտ՝ ԿԱՊԻՏԱԼ է․

Անկախ նրանից, թե գործունեության որ ոլորտն է ընտրել բիզնեսմենը, նրան անհրաժեշտ է կապիտալ՝ իր առջև դրված նպատակներին հասնելու համար։
ԿԱՊԻՏԱԼԸ նյութական, ոչ նյութական և ֆինանսական միջոցների ամբողջությունն է, որը ներդնելով բիզնեսի մեջ և օգտագործելով, գործարարը ակնկալում է անընդհատ մեծացնել դրա շահութաբերությունը:
Լայն իմաստով ձեռնարկատիրական գործունեությունը հենց ԿԱՊԻՏԱԼԻ հետ գործարարի գործողություններն են, որը հաջողության դեպքում, բերում է պետության տարբեր խմբերի շահերի ու պահանջմունքների սպասարկմանը։
Կապիտալիզմի զարգացման տարբեր էտապներում, որպես հիմնական կապիտալ, հանդես են եկել տարբեր ռեսուրսներ՝ հողը, հողի վրա և հողի մեջ գտնվող ակտիվները, անշարժ գույքը, հոսքագծերը, փողը, ոսկին, սոցիալական կապիտալը, սոցցացներում հետևորդների քանակը և այլն։

Գրագետ օգտագործվելու դեպքում ԿԱՊԻՏԱԼ-ը կարող է.

1․ Մի տեսակից մյուսին փոխակերպվել,
2․ Քանակապես և/կամ որակապես ավելանել,
3․ Բավարարել միաժամանակ հասարակության տարբեր խմբերի պահանջմունքները:

Գործարարները կառավարելով և շատացնելով ԿԱՊԻՏԱԼԸ՝ ազդում են ամբողջ հասարակության կյանքի որակի և տևողության վրա։