Բիզնեսի սեփականատիրոջ համար վաճառքների իրականացման և դրա տեխնիկայի մասին գիտելիքն ու մեթոդաբանության իմացությունը առաջնային կարևորություն ունեն, քանի որ վաճառքներից է կախված ոչ միայն բիզնեսի եկամուտը, այլև դրա աճը և զարգացումը՝ ապագան:
𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ը պրեմիում և բիզնես ակումբների և նրանց վաճառքի թիմերի համար կազմակերպել էր վաճառքի՝ հագեցած ու պրակտիկ քառօրյա դասընթաց, և մեր գործարարները չորս օր շարունակ ծանոթացան վաճառքի՝ բացառապես փորձված գործիքների և գիտելիքների վրա հիմնված հմտություններին ու տեխնիկաներին ու դրանց չափելիությանը, նաև գործնականում տեսան, թե ինչպես է պետք մարզել վաճառքի թիմերը՝ տեղում իրականացվող մարզում-վարժությունների միջոցով։