Միջոցառումներ
Շրջայց "Լենտեքս"-ում
Շրջայց "Լենտեքս"-ում

Դեկտեմբերի 20-ին մեր հերթական շրջայցն ենք կատարել Գյումրիում։
Այս անգամ այցելել էինք մեր Կապիտալիստներից Կարեն Գոմցյանի հիմնադրած «Լենտեքս» ընկերություն, որտեղ ծանոթացանք արտադրական պրոցեսին, արտադրատեսակներին, ինչպես նաև ունեցանք գործընկերային քննարկումներ։

Դե իհարկե, չէինք կարող բաց թողնել առիթը ևս մեկ անգամ հիանալու մեր մշակութային մայրաքաղաքով՝ ամենագեղեցիկ ու կոլորիտային Գյումրիով։ Զբոսնեցինք քաղաքի փողոցներով, հիացանք հին շենքերի ճարտարապետությամբ, և այդ ամենը, բնականաբար, համեմված հետաքրքիր և հագեցած զրույցներով։