Մեր մասին

Club Capital-ը խոշոր և միջին բիզնեսի սեփականատերերի և խոշոր բիզնեսի բարձրագույն մենեջմենթի համար գործող պրեմիում բիզնես ակումբ է։ Այն ունի 100-ից ավել անդամ։ Ակումբն ունի նաև 10 հոգուց կազմված խորհուրդ, որը զբաղվում է ակումբի կառավարման և զարգացման գլոբալ հարցերով։ 


Ակումբը հիմնադրվել է խոշոր բիզնեսի սեփականատերերի համար նախատեսված «Practic Business Education» նախագծի համահիմնադիրների և նախագծի մասնակից 30 գործարարի ջանքերով։


Ակումբի անվանման ծագումը կապված է կապիտալիստական գաղափարախոսության հետ․ այն հիմնվեց գաղափարախոսության ելակետային արժեքի՝ «կապիտալ» կատեգորիայի գաղափարի վրա։ Գործարարությունն ինքնին կապիտալի հետ գործարարի հարաբերությունն է, որի հաջող ելքի դեպքում կապիտալի ծավալը մեծանում է։ Club Capital-ը միջավայր ու պայմաններ է ստեղծում ակումբի անդամ հանդիսացող կապիտալիստների կապիտալի մեծացման և ընդլայնման համար։