Բլոգ
Վերնատուն

Մենք սկսում ենք նոր շարք, որտեղ խոսելու ենք աշխարհի տարբեր երկրներում գործող ակումբների մասին:

Առաջին հրապարակումով ցանկանում ենք անդրադառնալ առաջին հայկական «Վերնատուն» գրական ակումբին:
1899 թվականին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ջանքերով հիմնադրվեց «Վերնատուն» գրական ակումբը:

«Վերնատուն» գրական միավորմանը անդամակցում էին այդ շրջանի ամենահայտնի ստեղծագործողները, ովքեր վայելում էին մեծ սեր ու հարգանք: Նրանցից էին Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը և այլք։
Ակումբակիցները հավաքվում էին Թումանյանի բնակարանի վերջին՝ չորրորդ հարկում, այստեղից էլ առաջացել էր միավորման անվանումը՝ «Վերնատուն», իսկ ակումբի անդամներին անվանում էին «վերնականներ»։

Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ միասին շփվելու, տարբեր հիմնահարցեր քննարկելու և լուծումներ գտնելու համար: Այս հանդիպումների ընթացքում նաև գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Ակումբը նաև ուներ կարգախոս․ «Վե՛ր, միշտ վեր»։

Կարևոր է նշել, որ գրական ասպարեզից զատ նրանք հասարակական գործունեություն էին ծավալում՝ ի շահ պետությանը և ժողովրդի:
«Վերնատունը» յուրահատուկ դպրոց է եղել նաև թիֆլիսահայ գրասեր հասարակայնության համար։

Ակումբները, անկախ ուղղությունից, լուծում են բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց մենք դեռ կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում: