Club Capital-ը, լինելով միջազգային բիզնես ակումբ, սկսել է հանդիպումների շարք՝ միջազգային շուկայում փորձի փոխանակման, միջազգային շուկա դուրս գալու և միջազգային շուկայում գործունեություն ծավալելու թեմայով։
Թեման արդիական է, և բիզնեսի միջազգայնացումը շոշափելի և իրատեսական է հատկապես հիմա, երբ Club Capital-ը նախագահում է "Alliance Clubs"-ում:
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք միջազգային ընկերությունների հետ աշխատող և միջազգային շուկա մուտք գործած մեր ակումբակից-ընկերներին խնդրել ենք, որպեսզի կիսվեն իրենց փորձով, գիտելիքներով ու հմտություններով, արտաքին տնտեսական և գործնական կապերի առանձնահատկություններով: