Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» ակումբների ցանցին միացել է Grow բիզնես ակումբը՝ Կիպրոսի առաջատար գործարար ակումբներից մեկը։ Grow ակումբի հիմնադիրներն են Դմիտրի Բեսեդան և Վլադլենա Վարնավսկայան
Ակումբն ընդգրկում է 60 անդամ, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 1,500,000 EUR+։ Ակումբի կազմում ընդգրկված են տարբեր ոլորտների գործարարներ՝ ներառյալ ծառայությունների մատուցում և HORECA, IT, ներդրումներ, ֆինանսներ, արտադրություն, անշարժ գույք և այլն։Ինչու՞ է սա կարևոր 𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ի անդամների համար
Club Capital-ի անդամները ավտոմատ հասանելիություն են ստանում Grow ակումբի միջոցառումներին, ինչպես նաև ստանում են հնարավորություն մասնակցել «Ալյանս»-ի բոլոր ակումբների միջոցառումներին, հանդիպումներին և ռեսուրսներին՝ առանց լրացուցիչ վճարի։
Գործարար կապեր Կիպրոսում` միջազգային շուկաներ դուրս գալու նոր հնարավորություններ
Միջոցառումների հարթակ. մեր հավելվածի հաջորդ թարմացումով բոլոր գործընկեր ակումբների միջոցառումները կարտացոլվեն՝ օնլայն գրանցման հնարավորությամբ
𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային բիզնես կապերի ցանցը՝ բացելով նոր հնարավորություններ իր անդամների համար