2022թ․-ի հունվարին Club Capital Investors-ի շրջանակներում ակումբի անդամներից 16 հոգու և Club Capital ՀԿ-ի ջանքերով մեկնարկեց 11 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային նախագիծ Դիլիջան քաղաքում։
Նախագծի շրջանակներում 1,5 հա տարածքի վրա նախատեսվում է կառուցել գմբեթի տակ գտնվող էկոքաղաք, որն ունենալու է 3 զոնա։ Մի զոնայում ներկայացվելու է ասիական մշակույթը և ճարտարապետությունը, մյուսում ՝ աֆրիկյան, իսկ երրորդում՝ ամազոնյան։
Էկոքաղաքում տարվա բոլոր եղանակներին լինելու է կայուն և տվյալ տարածաշրջաններին հատուկ կլիմա, որի շնորհիվ հնարավոր է լինելու նաև ապահովել այդ տարածաշրջաններին բնորոշ ֆաունա և ֆլորա։
Նախագիծը կոմերցիոն է և ավարտից հետո գոյացած ամբողջ շահույթը բաժանվելու է 16 համահիմնադիրների և Club Capital հասարակական կազմակերպության միջև։
Նախագիծն ունենալու է նաև զգալի սոցիալական ազդեցություն՝ ստեղծելով մեծ թվով աշխատատեղեր և զբոսաշրջիկների ու կապիտալի հոսք դեպի Դիլիջան։