Տարիներ առաջ Գևորգ Պողոսյանի և Գրիգոր Առաքելյանի համատեղ 𝐏𝐫𝐚𝐜𝐭𝐢𝐜 𝐁𝐮𝐬𝐢𝐧𝐞𝐬𝐬 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 նախագիծը, որը համալիր բիզնես կրթություն էր տրամադրում գործարարներին, հիմք դարձավ խոշոր ու միջին բիզնեսի սեփականատերերին համախմբող 𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥 ակումբի ստեղծման համար։
Հենց այդ նախագծից ձևավորված 30 հոգանոց գործարարների ջանքերով հիմնադրվեց և ամեն նոր անդամի մուտքով կայացավ 𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ը։
3 տարի անց 𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥 –ը կայացած փակ բիզնես ակումբ է, որն ունի 100+ անդամ և որին կարող են անդամակցել միայն խիստ չափորոշիչներով ընտրված խոշոր կամ միջին բիզնեսի սեփականատերերը։
𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥
Մեծ գործերը միայնակ չեն արվում։
Միջավայրը և կապերը որոշում են ամեն ինչ: