Միջոցառումներ
Հյուրասիրության ընթրիք
Հյուրասիրության ընթրիք

Ցանկացած բիզնես ակումբ հարատև է իր ավանդույթներով և րիտուալներով։

Club Capital-ը ևս ունի այդպիսի րիտուալներ, որոնցից մեկը նոր անդամակցի հյուրասիրությունն է։
Club Capital-ում նոր անդամակիցները ակումբին անդամակցելուց հետո հրավիրվում են «Հյուրասիրության ընթրիքի» , որտեղ սեղանի շուրջ ծանոթանում ու շփվում են անդամակիցների հետ և ընդունում են էստաֆետան գալիք ակումբակիցներին՝ արդեն տանտիրոջ իրավունքով, դիմավորելու համար:
Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ակումբակիցներին նաև լուծել մի շարք գործնական հարցեր հենց ընթրիքի սեղանի շուրջ:

Club Capital-ը փակ բիզնես ակումբ է, որի հիմքում կա խորը արժեհամակարգ։