Միջոցառումներ
Club Capital և Manifestor ակումբների համատեղ հանդիպում
Club Capital և Manifestor ակումբների համատեղ հանդիպում

Club Capital-ը հնարավորություն է ընձեռում մշտապես բարելավել գիտելիքների մակարդակը՝ փորձի փոխանակում կատարելով օտարերկրյա ձեռներեցների հետ, ձեռք բերել գործնական ծանոթություններ և նոր, վստահելի գործընկերներ, քննարկել բիզնեսի հրատապ խնդիրները և գտնել դրանց համար ճիշտ լուծումներ, ներգրավել ներդրողներին և դառնալ ներդրող:

Արտաքին տնտեսական կապեր ստեղծելու և ամրապնդելու նպատակով տեղի է ունեցել Club Capital և Manifestor բիզնես ակումբների հանդիպումը։

Հանդիպումն արդարացրեց բոլոր սպասելիքները և բավականին հագեցած էր։

Այդ ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, գործարար կապերի հաստատման ու ամրապնդման հնարավորությունները, նախանշել համագործակցության ուղիները։

Ավելի արդյունավետ հաղորդակցության համար ստեղծվել է հատուկ հարթակ շփման և համագործակցության հնարավոր տարբերակներ գտնելու համար։

Club Capital-ը բարձր է գնահատում համագործակցությունը միջազգային բիզնես ակումբների հետ, որոնք ուղղված են հաջող գործարար և բարեկամական հարաբերությունների հաստատմանը: