Միջոցառումներ
Կոնսիլիում․ Տնօրենների խորհուրդ
Կոնսիլիում․ Տնօրենների խորհուրդ

Club Capital-ում ՄԵԾ ԲԻԶՆԵՍՈՒՄ ծագած խնդիրների լուծման համար մեկնարկել ենք նոր ֆորմատ։

Ֆորմատի շրջանակներում բիզնեսի մեծությամբ համադրելի ընկերությունների սեփականատերերը համախմբվում են մեկ վայրում և այլ խոշոր բիզնեսի սեփականատիրոջ հետ կիսվում իրենց փորձով ու գիտելիքով օգնում են տվյալ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ բիզնեսում ծագած տարբեր խնդիրների լուծմանը։

Այս ֆորմատի էֆեկտիվությունն ու նպատակահարմարությունը կայանում է նրանում , որ ՝

1․ Բիզնեսում կարևոր որոշումներ կայացնելու գործում, հաճախ տնօրենների խորհրդի կողմից կայացված որոշումը ավելի ճիշտ է լինում:

2․ Արտերկրի մրցակիցների և/կամ գործընկերների հետ «խաղալուց» գործարարը «մեկը խմբի դիմաց» ֆորմատը փոխարինում է «խումբը խմբի դիմաց» ֆորմատով, որտեղ արդեն, ինչ-որ առումով՝ «ուժերը հավասար են»:

3․ Մեծ բիզնեսում կարևոր որոշումները ունեն նաև մեծ ռիսկ և մեծ գին։ Այս ֆորմատով Club Capital-ի անդամը իր ակումբկից ընկերների հետ ձևավորում է տնօրենների ժամանակավոր խորհուրդ, և նվազեցնում է իր որոշումների ռիսկն ու հնարավոր կորստի հավանականությունը։

Իսկ թե ինչու «Կոնսոլիում», այս հարցի պատասխանն էլ գտել ենք բժշկության ոլորտում, որտեղ կարևոր և բարդ դեպքերում , «մեծ գին» ունեցող որոշումները կայացվում են բժիշկների աշխատանքային խմբի, այլ ոչ թե մեկ անձի կողմից։

Այսպիսով «Կոնսոլիում․ Տնօրենների խորհուրդ» անունը կրող ֆորմատը ծառայելու է Club Capital -ի անդամ խոշոր բիզնեսի սեփակնատերերին, որի շրջանակներում ամեն ամիս կընտրվի մեկ բիզնես և տնօրենների խորհուրդը իրենց ջանքերը կուղղեն տվյալ բիզնեսը ուժեղացնելուն։

Club Capital

________________________

Մեծ գործերը միայնակ չեն արվում։