Միջոցառումներ
Շրջայց BACON Product-ում
Շրջայց BACON Product-ում

Հերթական շրջայցը կատարեցինք ևս մեկ ԿԱՊԻՏԱԼԻՍՍՏԻ կազմակերպություն։

Այս անգամ այցելել ենք Դավիթ Մարգարյանի կողմից ղեկավարվող «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերություն, որտեղ ծանոթացանք արտադրական պրոցեսին, համտեսեցինք նոր պրոդուկտներ և տրամադրող մթնոլորտում ունեցանք գործընկերային քննարկումներ։

Ի դեպ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան և այս պահին «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ի արտադրանքի մեծ մասը արտահանվում է ամբողջ աշխարհով։

Շնորհակալ ենք Դավիթին և «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ի ողջ անձնակազմին ջերմ հյուրընկալության համար։

Club Capital | Միջավայրը և կապերը որոշում են ամեն ինչ: