𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ի անդամակիցներից Վահե Խալաթյանի՝ «Օվալ Պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի նախաձեռնությամբ իրականացվեց 𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ի անդամակիցների՝ այս տարվա առաջին շրջայցը Օվալ պլաստիկ-ում:
1995 թվականին հիմնադրված ընկերությունը, որ զբաղվում էր մի քանի տեսակ արտադրանքի ներմուծմամբ, հետագայում ոչ միայն դարձավ դրանց արտադրողը Հայաստանում, այլև միանգամյա օգտագործման պլաստիկե տարաների և այլ իրերի արտադրությամբ առաջատարի դիրքը զբաղեցրեց մեր տարածաշրջանում:
Ձեռնարկությունն այժմ ունի 500-ից ավել աշխատակից և 100-ից ավել հաստոց:
𝐂𝐥𝐮𝐛 𝐂𝐚𝐩𝐢𝐭𝐚𝐥-ի ռեզիդենտներն իրենց օրն անցկացրին գործարանում՝ ծանոթանալով աշխատանքային ողջ գործընթացի առանձնահատկություններին:
Շնորհակալ ենք «Օվալ Պլաստ»-ին հետաքրքիր ու հագեցած շրջայցի համար: